«Շուտով Հայաստանը կփորձի ԱԺ-ի միջոցով վավերացնել տխրահռչակ Ստամբուլի կոնվենցիան»․ Արման Աբովյան


20:16 , 3 հուլիս, 2019

Ժողովուրդ ջան, նկատե՞լ եք` որքանով են ավելացել համացանցում տարատեսակ տեղեկություններն ընտանեկան և սեռական բռնության մասին։

Հաստատ նկատած կլինենք։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում մասսայական և անընդմեջ կանանց և երեխաներին ծեծում և բռնաբարում են։ Նամանավանդ վերջին շրջանում այդպիսի տեղեկությունները ողողել են մամուլը։ Չլինի՞՝ մենք ազգովի գազազել ենք ու հարձակվել ենք «խեղճ» կանանց և երեխաների վրա։ Իհարկե ոչ։

Հիմա հարց․ սա ի՞նչ է։
Պատասխան․ սա ընդամենը շատ պրիմիտիվ մանիպուլյացիայի տեսակ է, որը պետք է ձևավորի հանրության մոտ սարսափ և տագնապային տրամադրություններ։

Ինչո՞ւ. շատ պարզ պատասխան. շշուկներ կան, որ շուտով Հայաստանը կփորձի ԱԺ-ի միջոցով վավերացնել տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան, ըստ որի` փաստացի մեր օրենսդրական դաշտ կներմուծվի երրորդ սեռ, գենդեր, Յուվենալ արդարադատություն և այլն... Հավատացնում եմ Ձեզ, որ այս ամենի շարժիչը հենց դա է կամ դրա տիպի ինչ-որ մի բան։

Մի խոսքով՝ իմացեք մի բան, որ խտրականության դեմ պայքարելու պատրվակով փորձ է արվելու ապուշացնել հասարակությանը և ուղղակի փաստի առաջ կանգնեցնել։

Հ․Գ․ Ես իհարկե չեմ հերքում, որ Հայաստանում գոյություն ունի բռնություն, սակայն եթե կա բռնություն, ապա դրանով պետք է ԱՆՊԱՅՄԱՆ զբաղվի ոստիկանությունը և ԱՆՊԱՅՄԱՆ մեղավորներին խստագույնս պատժի։ Երկրորդ` ես համոզված եմ, որ հիմա մեզ փորձում են համոզել, որ մեր հասարակությունն այնքան վայրենի է, որ միայն Ստամբուլյան կոնվենցիան կկանգնեցնի բռնության ալիքը։))) Շատ պրիմիտիվ են աշխատում սրանք, շա՜տ պրիմիտիվ։