Ամբողջ աշխարհում խափանվել է Ֆեյսբուքի աշխատանքը


20:09 , 3 հուլիս, 2019

Չորեքշաբթի Ռուսաստանում և աշխարհի այլ երկրներում խափանումներ են գրանցվել WhatsApp-ում, Instagram և Facebook սոցցանցերի աշխատանքներում՝ հայտնում է DownDetector կայքը:

Տեղեկացվում է, որ բոլոր երեք ծառայությունների մեջ աշխատանքների վերաբերյալ բողոքների թիվը կտրուկ աճել է ժամը 17:00-ի սահմաններում։

DownDetector-ի կողմից հավաքագրված հաշվետվությունների համաձայն՝ Instagram-ի սեփականատերերը ներբեռնման հետ կապված խնդիրներ ունեն (85%), Facebook-ը խնդիրներ ունի կայքի հետ կապված (95% բողոքներ) հետ, WhatsApp-ում սերվերի հետ միանալու հետ կապված խնդիրներ կան (92%):

Ֆեյսբուքյան օգտատերերը հաճախ բողոքում են, որ չեն ներբեռնվում նկարները: Facebook Messenger-ում խնդիրներ են առաջացել հաղորդագրություններ ստանալու և ցանց մուտք գործելու հետ կապված: Instagram-ի օգտատերերի մոտ չի ներբեռնվում լրահոսը: Հաղորդագրությունները չեն գալիս WhatsApp-ին, ուղարկված ֆայլերը չեն բեռնվում, և կապը նույնպես լավ չի աշխատում:

Ծառայությունների տնօրենները դեռևս մեկնաբանություններ չեն տարածել։