Աթլետիկոն հաստատեց. Ռոդրին տեղափոխվում է Ման. Սիթի


23:45 , 3 հուլիս, 2019

Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում»:

Այս մասին հայտնել է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը: Մադրիդցիները հաստատել են, որ «Մանչեսթեր Սիթին» ակտիվացրել է խաղացողի հրաժարագնի կետը: Նախկինում հաղորդվում էր, որ Ռոդրիի կլաուսուլան կազմում է 70 մլն եվրո:

Իսպանացու ծառայություններով հետաքրքրվում էր նաև «Բավարիան»: