ԵԼ. Ալաշկերտ-Մակեդոնիա խաղի տոմսերն անվճար կլինեն


17:40 , 3 հուլիս, 2019

Armsport.am-ը գրում է.

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ»-«Մակեդոնիա» հանդիպման մուտքն ազատ կլինի:

Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ հանդիպման անվճար տոմսերը երկրպագուները կարող են ստանալ «Ալաշկերտի» գրասենյակից, որը գտնվում է Սարյան 25 հասցեում:

Հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի` Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, և կմեկնարկի ժամը 19:00-ին: