22:30 , 3 հուլիս, 2019Շրեկ անունով ոչխարը Նոր Զելանդիայի ագարակներից մեկից փախել էր:
Կենդանին 6 տարի կորած էր համարվում: Հնարավոր է, որ այս ընթացքում նա լավ զբոսնել է: Երկար ժամանակ նրան չէին կարողանում գտնել:
Երբ հովիվները գտան ոչխարին, հազիվ կարողացան ճանաչել: Այն նման էր hսկայական փամփլիկ, բրդյա զանգվածի: Ոչխարների բուրդը տարին մեկ անգամ խուզում են, չէ՞ որ նրանք ինքնուրույն չեն կարողանում բրդից ազատվել:

Ոչխարի բուրդը խուզելուց հետո այն ուղիղ 27 կգ էր կշռում: Դրանով 20 տղամարդու կոստյում կարելի է կարել:
Բրդից ազատվելուց հետո ոչխարն այնպիսի տեսք ուներ, ինչպես մնացած ոչխարները: Հիմա նա տեղի աստղ է համարվում:
Կենդանին նույնիսկ հանդիպել է Հելեն Քլարկին, ով երկրի փոխվարչապետն է:
Կենդանու բուրդը վաճառել են, իսկ ստացված գումարը փոխանցվելու է կարիքավոր երեխաներին:
Օրեցօր ոչխարն էլ ավելի հանրաճանաչ է դառնում: Նրա լուսանկարները հաճախ տպվում են մանկական ամսագրերում և գրքերում:
