Իրանցի պաշտոնյան կոչ է արել «հաղթահարել հայ-իրանական հարաբերությունների զարգացման առջև ծառացած մարտահրավերները»


14:55 , 3 հուլիս, 2019

Հայ-իրանական տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստին Իրանի էներգետիկայի նախարարի խորհրդականը (Ֆահրադ Յազդանդուստ) կոչ է արել «երկու երկրներին հաղթահարել հարաբերությունների զարգացման առջև ծառացած մարտահրավերները»:

Յազդանդուստը խոսել է նաև տնտեսական և առևտրային համագործակցությանն առնչվող մարտահրավերների մասին, ներկայացրել է հավաստիացումներ, որ «ջանքերի և բարիդրացիության պայմաններում» տնտեսական կապերի և առևտրի մեջ թռիչք է ապահովվելու, խոսել է էլեկտրահաղորդման 3-րդ գծի իմպլեմենտացիայի և Հայաստանի հետ ավելի վաղ ձեռքբերված այլ պայմանավորվածությունների իրականացման մասին:

Ի գիտություն, Իրանի պաշտոնյայի կողմից նշված բոլոր ոլորտների մասին պայմանավորվածություններ եղել են հայ-իրանական համագործակցության համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստին՝ դեռևս 2017թ.-ի հոկտեմբերին:

Այն թե ինչու է Յազդանդուստը երկու տարի անց նորից խոսում այդ ծրագրերի իրականացման արագացման մասին, ինչու է այդ ընթացքում կիրառում «ջանքերի և բարիդրացիության ներդրման» եզրույթը, ինչու է երկու երկրների հարաբերությունների զարգացման մարտրահրավերներ տեսնում, հարցեր են, որոնց պետք է հրավիրել իշխանությունների ուշադրությունը: Ընդ որում, ինչպես ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մասով, այլ նաև դրանց մասին մերօրյա խորհրդականներին պատմելու համար, որպեսզի «ավտորիտար բնույթի Իրանի» կիրառվող եզրույթի տրամաբանության ներքո պատկերացումներից զատ հստակ տեղեկություններ ունենան նաև նախկինում ձեռքբերված ծրագրերի մասին: