Դիզայներները տղամարդկանց կրծքի մազերից պատրաստել են վերարկու


17:55 , 25 հունիս, 2013

Բրիտանացի դիզայներները ամբողջությամբ տղամարդու կրծքի մազերից ստեղծել են վերարկու: Այս մասին հայտնում է The Daily Star-ը: Այն արժե 2499 ֆունտ ստեռլինգ: Չի հստակեցվում, թե ինչ քանակությամբ մազից է ստեղծվել այն: Հայտնի է, որ վերարկուն պատրաստվել է 200 ժամում:

Վերարկուն ստեղծվել է տղամարդկանց համար նոր կաթնա-շոկոլադային ըմպելիքի գովազդային արշավի շրջանակում: Դիզայներների խոսքով՝ այդպիսով բրիտանացիներին ցանկանում են կոչ անել ավելի տղամարդկային դառնալ և հանուն նորաձևության չհրաժարվել իրական գեղեցկությունից:

Դիզայներների մտահոգությունն է առաջացրել կրծքի մազերի սափրման միտումը: Նրանց կարծիքով՝ տղամարդիկ պետք է հրաժարվեն դրանից և հպարտանան իրենց արտաքինով:Here it is, in all of its hirsute glory.Who needs pants when youve got this thing?This model tried to suppress her nausea when she tried it on.