Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Սորոնբայ Ժենբեկովի հետ


14:40 , 3 հուլիս, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովի հետ:

Ինչպես երեկ Բելառուսի ու Ղազախստանի նախագահների հետ կայացած հեռախոսազրույցների ժամանակ, այնպես էլ այսօր՝ վարչապետ Փաշինյանը, որպես նախագահող երկրի ղեկավար, Ղրղզստանի նախագահ Ժենբեկովի հետ քննարկել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության, Երևանում ս.թ. հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման, ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման հետ կապված հարցեր, մասնավորապես, այդ կառույցի ու Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման հեռանկարները: