21:00 , 3 հուլիս, 2019Մյուսների աշխատավարձերը միշտ էլ մարդկանց մոտ հետաքրքրություն են առաջացնում, սակայն դրա մասին տվյալներով հաճախ չեն կիսվում անգամ ընկերները։ Իսկ ահա աշխարհի տարբեր երկրների ղեկավարների աշխատավարձերի չափն ամենևին էլ գաղտնիք չէ. չէ՞ որ հաճելի է իմանալը, որ Դոնալդ Թրամփը մեկ տարում ավելի քիչ աշխատավարձ է ստանում, քան Դուք՝ մեկ օրում։

Դոնալդ Թրամփը հրաժարվել է նախագահական աշխատավարձից, որը կազմում է $400 հազար տարեկան՝ հայտնելով, որ մեկ տարվա աշխատանքի համար ստանալու է ընդամենը $1. ավելի քիչ, ըստ օրենքի, հնարավոր չէ։ Ներկայիս նախագահի կարողությունը կազմում է $3 միլիարդ, այնպես որ, նա կարողանում է իրեն թույլ տալ աշխատել անգամ առանց աշխատավարձի։ Մինչ Թրամփն առանց աշխատավարձի աշխատել են նաև Հերբերտ Հուվերն ու Ջոն Քենեդին։
ԱՄՆ-ում նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է $1160։

Ուկրաինայի նախկին նախագահը տարեկան ստանում է $12,220 աշխատավարձ։ Համաձայն Forbes-ի վարկանիշային աղյուսակի՝ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց շարքում 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում և ունի $1,3 միլիարդ կարողություն։
Ուկրաինայում նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է $133։

Սի Ցզինպինը տարեկան ստանում է $20,500 աշխատավարձ, և սա այն բանից հետո, երբ 2015 թ. այն բարձրացրին 62%-ով։ ՉԺՀ ղեկավարը, նրա կինն ու դուստրը չեն զբաղվում բիզնեսով, սակայն նրա մերձավոր ազգականների կարողությունը կազմում է 376 միլիոն դոլար։
ՉԺՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է 150-300 դոլար և կախված է կոնկրետ մարզից։

Աշխարհի ամենահարուստ երկրներից մեկի նախագահը յուրաքանչյուր տարի ստանում է 146,700 դոլար աշխատավարձ։
Ֆինլանդիայում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանված չէ կառավարության կողմից և մոտավորապես կազմում է 2000 դոլար։

Վլադիմիր Պուտինի տարեկան աշխատավարձի չափը կազմում է 151,032 դոլար։
Ռուսաստանում նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է 140 դոլար։

«Երկաթե տիկին» Թերեզա Մեյը մինչ վերջերս խստորեն կառավարում էր երկիրը և ստանում ամսական 198,500 դոլար աշխատավարձ։ Նա նաև կոշիկների սիրահար է. ունի կոշիկների մեծ հավաքածու, որոնք պահում է թափանցիկ տուփերում, որպեսզի նախընտրած զույգը գտնելու համար շատ ժամանակ չվատնի։
Մեծ Բրիտանիայում նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է 1569 դոլար։

Ֆրանսիայի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահի աշխատավարձը տարեկան կազմում է 211,500 դոլար։ Քաղաքական գործիչ դառնալուց առաջ Մակրոնը կարիերա էր սկսել բանկային ոլորտում, ինչի համար էլ ստացել էր «ֆինանսական Մոցարտ» կեղծանունը։
Ֆրանսիայում նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է 1758 դոլար։

Նախկին կատակերգական դերասան, Գվատեմալայի ներկայիս նախագահ Ջիմի Մորալեսը Լատինական Ամերիկայի պետություններում ամենաբարձր վարձատրվող ղեկավարն է, ում տարեկան աշխատավարձը կազմում է 232,000 դոլար։ Պաշտոնին անցելով՝ նա կատարեց իր խոստումը՝ իր եկամտի մի մասը բարեգործության փոխանցելով։ Նա աշխատավարձի 60%-ը փոխանցում է կարիքավորներին։
Գվատեմալայում նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է 200 դոլար։

Անգելա Մերկելի տարեկան աշխատավարձը կազմում է 263,000 դոլար։ Նա հրաժարվել է ծառայողական բնակարանից և ամուսնու հետ ապրում է Բեռլինի կենտրոնում գտնվող 5-հարկանի տանը։
Գերմանիայում նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է 1780 դոլար։

Կանադայի վարչապետի տարեկան աշխատավարձը կազմում է 267,000 դոլար։ Նախորդ տարի նա, սակայն, Բահամայում հանգիստ է անցկացրել իր միլիոնատեր ընկերոջ՝ արքայազն Կարիմ Աղա-Խանի հաշվին, ինչը քաղաքական սկանդալ ու կասկած է առաջացրել այն մասին, որ Աղա-Խանը վարչապետի միջոցով փորձում է ազդել Կանադայի քաղաքական իրավիճակի վրա։ Թրյուդոն ներողություն է խնդրել և խոստացել առավել ուշադիր լինել։
Կանադայում նվազագույն ամսական աշխատավարձը կախված է մարզից, սակայն միջինում կազմում է 1400 դոլար։

Ավստրալիայի վարչապետը տարեկան ստանում է 403,700 դոլար աշխատավարձ։ Ի տարբերություն Դոնալդ Թրամփի՝ նա չի հրաժարվել աշխատավարձից, չնայած որ մուլտիմիլիոնատեր է, նախկին բանկիր և գործարար։
Ավստրալիայում նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է 1,900 դոլար։

Շվեյցարիայում նախագահի պաշտոնը ֆորմալ է. նրան ընտրում են նախարարների թվից 1 տարի ժամկետով։ Դորիս Լոյթհարդի աշխատավարձն այնքան է, ինչքան մյուս նախարարներինը՝ տարեկան 473,000 դոլար։
Շվեյցարիայում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանաված չէ օրենքով, և միայն Նեվշատել գավառում այն կազմում է ժամում 20 դոլար։

Լի Սյանլունը վարչապետի պաշտոնը ժառանգել է հորից՝ Լի Կուան Յուից, ում օրոք պետության տնտեսությունը կտրուկ զարգացում է ապրել։ Ներկայիս վարչապետը շարունակում է հոր քաղաքականությունը։ Նրա աշխատավարձը ամենաբարձրն է համաշխարհային լիդերների շրջանում և կազմում է տարեկան 2,2 միլիոն դոլար։ Նա համարում է, որ այդ թիվը «արդարացի է և իրական»։
Լի Սյանլունի աշխատավարձն ավելի շատ էր, սակայն հասարակական դժգոհության արդյունքում այն կրճատվեց 36%-ով։ Սակայն անգամ այսօր վարչապետն ավելի շատ գումար է ստանում, քան Կանադայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Ռուսաստանի և Ավստրալիայի ղեկավարները՝ միասին վերցված։
Սինգապուրում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանված չէ օրենքով, սակայն, ըստ ոչ պաշտոնական տվյալների, այն կազմում է մոտ 1000 դոլար։