Ի՞նչ են խոսում հարևանները Ստյոպա Սաֆարյանի մասին


17:05 , 25 հունիս, 2013

Շատ շոյված եմ, որ անծանոթ մարդիկ, ովքեր հետաքրքվում են քաղաքականությամբ, լավ խոսքեր են ասում քո մասին: Առնվազն՝ վատը չեն խոսում, ինչը նշանակում է, որ գոնե մարդկանց վատություն չեմ արել, եթե անգամ չեմ կարողացել օգնել: Տեսանյութի մարդկանցից համեմատաբար լավ ճանաչում եմ Արամին՝ կողքի շենքից, եւ վերջին տիկնոջը, ով չէր «ուզում» անունս լսել: Աշխարհը քանդվում է այնտեղ, երբ նման բան լսում ես մի մարդուց, ում գոնե փորձել ես օգնել, նրա ոտքի տակը ասֆալտ ես փռել տվել, թեպետ ես այդ շենքում ապրում եմ 7-8 տարի, ինքը՝ 40 տարի, կոյուղու խցանման ժամանակ խնայել ես նրան եւ ներդրում չես պահանջել` մտածելով, որ շատ վատ է ապրում եւ անգամ կոշիկ չունի հագնելու... Շնորհակալ եմ բոլորից, Աստծուց, ծնողներիցս, որ ինձ այսպիսին են դաստիարակել, եւ իմ երեխան չի ամաչելու իր հայրիկի համար: Ապրեք, մարդիկ, լավ մարդիկ, անաչառ մարդիկ, եւ երկար ու լավ ապրեք: Ես էլ ձեզ անմնացորդ, անկեղծ ծառայելու պատիվն ունենամ... 

Շնորհակալ եմ Սլաք.ամ-ին, որ այս «առիթը» ստեղծեց (թե սեփակա՞ն նախաձեռնությամբ, թե՞ ուրիշի «խորհրդով», այս պահին կարեւոր չեմ համարում):