17:00 , 25 հունիս, 2013Մենք ապրում ենք այնպիսի դարում, երբ զարմանալու արդեն շատ քիչ բան կա: Եթե տասնամյակներ առաջ միասեռականներն ամեն կերպ թաքցնում էին իրենց սեռական կողմնորոշումը, ապա այժմ հազարավոր մարդիկ համարում են, որ դա ժամանակակից է և մոդայիկ: Համասեռամոլությունը քարոզվում է ամենուր, գրվում են երգեր, գրքեր, նկարահանվում են ֆիլմեր, իսկ որոշ երկրներում միասեռականների միջև ամուսնություններն օրենքով թույլատրելի են: Սովորական մահկանացուների կողքին իրենց սեռական կողմորոշման մասին ազատորեն խոսում են նաև հայտնի աստղերը: Ամենահայտնիների մասին կխոսենք այսօր:
Զեմֆիրա Ռամազանովա և Ռենատա Լիտվինովա: «Սկանդալային աղջիկ» Զեմֆիրան և «աշխարհիկ աստվածուհի» Ռենատան մինչև իրար հանդիպելն արդեն բոլորի ուշադրության կենտրոնում էին: Ասում էին, որ Զեմֆիրայի սիրուհիներն են եղել նրա նախկին պրոդյուսեր Անաստասիա Կալմանովիչը և նախկին վարորդ Աննա Կրուչինինան: Բայց «Աստվածուհի» ֆիլմի սաունդթրեքի նկարահանումների ժամանակ տեղի ունեցած հանդիպումից հետո դեղին մամուլը շտապեց «ամուսնացնել» Զեմֆիրային և Ռենատային: ԶԼՄ-ները երկար ժամանակ քննարկում էին` Ռենատայի ամուսնալուծությունը գործարար Լեոնիդ Դոմբրովսկու հետ: Աղջիկները ոչ մի կերպ չեն մեկնաբանում շշուկները և շարունակում են իրենց համագործակցությունը:
Էլթոն Ջոն և Դեվիդ Ֆարնիշ: Այժմ արդեն քչերն են հիշում, որ իր կարիերայի ընթացքում ավելի քան 200 միլիոն սկավառակ վաճառած հայտնի երաժիշտը 20 տարի առաջ ամուսնացած է եղել գերմանուհի Ռենատա Բլաուելի հետ: «Մինչ այժմ ափսոսում եմ դրա համար, որովհետև Ռենատայի հետ անկեղծ չեմ եղել: Ես ամուսնացած էի նրա հետ, բայց միևնույն ժամանակ գիտեի, որ էությամբ ուրիշ եմ: Նա հիանալի կին է. շատ հանգիստ կարող էր սնանկացնել ինձ, բայց չարեց դա: Ահա թե որն է իսկական ընկերությունը»: Կինոռեժիսոր և պրոդյուսեր Ֆարնիշի հետ Էլթոնը ծանոթացել է 1993 թվականին, և 12 տարի անց` 2005-ի դեկտեմբերի 12-ին, երբ Անգլիայում օրինականացվեցին միասեռականների ամուսնությունները, նրանք ամուսնացան: Արարողությունը ամենաթանկ հարսանիքներից մեկն էր: Զույգը երեխաներ չի ցանկանում. «Չենք ցանկանում երեխաների դաստիարակությունը հանձնել դայակներին ու սպասուհիներին»: Իսկ երեխաների դաստիարակությամբ անձամբ զբաղվելուն կխանգարի աշխատանքային լարված գրաֆիկը:

Լինդսի Լոհան և Սամանթա Ռոնսոն: Մինչև Սամանթան Լոհանի սիրեկանների ցուցակում են եղել տարբեր դերասանուհիներ, մոդելներ, երգչուհիներ, ինչպես նաև երգիչ Ահարոն Քարթերը և դերասան Վիլմեր Վալդերամը: DJ Սամանթա Ռոնսոնի հետ Լոհանը սկսել է ապրել անցած տարվանից, բայց զույգը ոչ մի կերպ չէր մեկնաբանում իրենց հարաբերությունները: Անցած տարվա սեպտեմբերին շոուներից մեկի ժամանակ հաղորդավարն ասաց, որ Լոհանն ու Ռոնսոնը «գեղեցիկ են միասին», ինչին դերասանուհին պատասխանեց. «Շնորհակալ եմ»: ԶԼՄ-ներն այդ պատասխանն ընդունեցին որպես պաշտոնական խոստովանություն և վերջին ամիսներին հաճույքով մեկնաբանում էին այս թեման: Լինդսին նման պատասխան տվեց. «Մարդիկ կարող են մտածել այն, ինչ բխում է իրենց շահերից: Ես իսկապես երջանիկ եմ, իսկ մնացածն ինձ չի հետաքրքրում»: Մեկ ամիս առաջ տարածվեց այն լուրը, որ աղջիկները բաժանվել են: «Մենք փոքրիկ ընդմիջում ենք արել, որպեսզի ես կարողանամ կենտրոնանալ աշխատանքիս վրա»,- մեկնաբանել է դերասանուհին:
Ջորջ Մաքյլ և Քեննի Գոսս: Քաղցրաձայն երգչի ենթադրյալ սիրուհիների անունները փոխվում էին մեկը մյուսի հետևից, իսկ նա առաջինն էր, ով բացահայտ կերպով խոստովանեց, որ միասեռական է: 1993 թվականին մահացավ երգչի սիրեկան Անսելմո Ֆելեպպան, իսկ ավելի ուշ Մայքլը սկսեց հանդիպել մարզիչ Քեննի Գոսսի հետ: Այժմ սիրահարներն ապրում են Լոնդոնի և Դալլասի իրենց տներում և ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ պատրաստվում են ամուսնանալ: Բայց առայժմ նման բան տեղի չի ունեցել, իսկ մամուլը կարծես հոգնել է արդեն երգչի սեռական կողմնորոշումը քննարկելուց:
Դարրեն Հեյս և Ռիչարդ Կալլեն: Բաժանվելով մանկության ընկերուհի Կոլբի Թեյլորից` «Savage Garden» խմբի նախկին մասնակից Դարրեն Հեյսը դադարեց թաքցնել իր սեռական կողմնորոշումն ու ամուսնացավ գրաֆիկական դիզայներ Կալլենի հետ: «Ես ամուսնալուծվեցի այն պատճառով, որ ինձ համասեռալամոլ էի համարում, բայց չէի ցանկանում ընդունել դա: Երբեք չեմ ստել սեռական կողմնորոշմանս մասին, բայց երբեք հատուկ հայտարարություն չեմ արել»,- հետագայում ասել է երգիչը: Ավստրալիացի երգիչն այսպես է խոսում միասեռականների ամուսնությունների մասին. «Ես ծնվել եմ այնպիսի երկրում, որտեղ քաղաքացիները քվեի իրավունք չունեին ընդհուպ մինչև 60-ականները: Ես չեմ համեմատում սեռական կողմորոշումը ռասսայի հետ, բայց այն համեմատում եմ խտրականության հետ»:
Ամենահայտնի միասեռականների և բիսեքսուալների ցուցակին են պատկանում այնպիսի մարդիկ, ինչպիսիք են` Billie Joe Armstrong, Drew Barrymor, Marlon Brando, Lord Byron, Ellen DeGeneres, Sia Furler, Lady Gaga, Greta Garbo, Anjelina Jolie, Freddie Mercury, Ricky Martin, Sinéad O`Connor, Francoise Sagan, Pyotr Ilyich Tchaikovsky, Oscar Wilde, Adam Lambert, George Michael, Jodie Foster և այլն: