ԱՄՆ-ի կանանց ֆուտբոլի հավաքականը հաղթեց Անգլիային և դուրս եկավ Աշխարհի առաջնության եզրափակիչ (Video)


08:30 , 3 հուլիս, 2019

Armsport.am-ը գրում է.

Ֆրանսիայում ընթացող կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը թևակոխել է վճռական փուլ։ 

Կիսաեզրափակիչ առաջին խաղում միմյանց դեմ մրցեցին Անգլիայի և ԱՄՆ-ի կանանց հավաքականները։ Հանդիպման հաշիվը բացվեց խաղի 10-րդ րոպեին։ Միացյալ Նահանգների հավաքականին առաջ մղեց 30-ամյա հարձակվող Քրիստեն Պրեսսը։ 9 րոպե անց անգլուհիները հավասարեցրին հանդիպման հաշիվը։ Աչքի ընկավ Էլեն Ուայթը։ Հանդիպման 31-րդ րոպեին ԱՄՆ-ի հավաքականին դարձյալ առաջ մղեց Ալեքս Մորգանը։ Խաղն ավարտվեց ԱՄՆ-ի կանանց հավաքականի հաղթանակով 2-1 հաշվով։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։