Հայ Առաքելական Եկեղեցու պատմության վրա կայֆեր անողները լավ բան չեն անում


16:51 , 25 հունիս, 2013

Մարդ ինչքա՞ն պետք ա էժան լինի, որ սեփական աչքի գերանը չտեսնելով` ուրիշի աչքի փուշը տեսնի: Մարդ ինչքա՞ն պետք ա էժան լինի, որ կարծի, թե մենակ պետական պաշտոնյաներն են պարտավոր պատասխանատու տոնի մեջ խոսել, իսկ լրագրողները կարող են անպատասխանատու հայտարարություններ անել ու տափակ մտքեր հայտնել: Մարդ ինչքա՞ն պետք ա էժան լինի, որ փողերի լվացման մեջ մեղադրվող իր իսկ հիմնարկի ղեկավարին թողած` մեկ այլ մարդու մասին օդի մեջ սուտ հայտարարություններ անի: 
P.S. Ով ինչ կրոնական համոզմունք ունի, դա իր անձնական գործն ա: Բայց Հայ Առաքելական Եկեղեցու պատմության վրա կայֆեր անողները, էսպես ասեմ, լավ բան չեն անում, հատկապես, երբ մեկ այլ դավանաբանական ճյուղի հետևորդ են...