Մոնիկա Բելուչին բաժանվել է երիտասարդ ընկերոջից


23:23 , 2 հուլիս, 2019

Հայտնի իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին, որը սիրավեպի մեջ էր երիտասարդ նկարիչ Նիկոլաս Լեֆևրի հետ, անսպասելի հայտարարություն է արել:

54-ամյա կինոաստղը ֆրանսիական F պարբերականին տված հարցազրույցում պատմել է 36-ամյա ընկերոջ հետ հարաբերությունների ավարտի մասին:

Դերասանուհին խոստովանել է, որ որոշել է ավարտել Նիկոլասի հետ ռոմանտիկ հարաբերությունները, բայց զույգը պահպանել է բարեկամական հարաբերությունները: Բաժանման պատճառը Մոնիկան չի բացահայտել:

«Նիկոլասը և ես, անկասկած, սիրում ենք միմյանց, և նրանից ես շատ բան եմ սովորել: Անկասկած, նա իսկական գեղարվեստական տաղանդ և հոտառություն ունի, բայց մեր հարաբերություններն այսուհետ այլ ընթացք կունենան՝ բարեկամության ամբողջ կյանքի համար»,- ասել է Մոնիկա Բելուչին:

Աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը պաշտոնապես ամուսնացած է եղել երկու անգամ: Նրա առաջին ամուսինը եղել է իտալացի լուսանկարիչ Կլաուդիո Կառլոս Բասոն (1990-1994): «Բնակարանը» ֆիլմի նկարահանումների ժամանակ նա ծանոթացել է ֆրանսիացի դերասան Վենսան Կասելի հետ: Նրանք ամուսնացել են 1999-ին: Նրանց ավագ դուստրը՝ Դևան, արդեն 14 տարեկան է, իսկ կրտսերը Լեոնին՝ ընդամենը ութ: 2013 թ.-ի օգոստոսին Բելուչին և Կասելը հայտարարել են իրենց ամուսնալուծության մասին: