Երևանում՝ Արշակունյաց պողոտայում, բախվել են Mercedes-ը, BMW-ն և Lada-ն. կան տուժածներ


00:00 , 3 հուլիս, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19: 45-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ CPS բեզալցակայանի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 35 NF 297 համարանիշի, BMW մակնիշի 35 ՍM 774 համարանիշի և Lada մակնիշի E 282 BC 134 RUS համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գևորգյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Խ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել են նաև Նաիրի և Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: