Armsport.am-ը գրում է.
«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան, հնարավոր է, կարիերան շարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»։ Այս մասին հաղորդում է Calciomercato.it-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «կարմիր սատանաների» ղեկավարությունն ու մարզչական շտաբը հետաքրքրված են Դիբալայի տեղափոխությամբ։ «Յուվենտուսն» իր հերթին պատրաստ է սկսել բանակցությունները և քննարկել ՄՅՈւ-ի առաջարկները։ Հավանական տեղափոխության մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ