16:45 , 25 հունիս, 2013
Երբ կորչում է բարոյականությունը, մարդիկ սկսում են խոսել արժեքներից: Թեոդոր Ադոռնո
Քանի որ մենք շատ ենք խոսում արժեքներից, նշանակում է, որ մեզանում բարոյականը գնալով դառնում է ոչ կենսական, ոչ կարևոր, մարգինալ:
Ուրեմն, մենք պետք է ոչ թե խոսենք արժեքներից, այլ մտածենք կյանքն ավելի բարոյական դարձնելու մասին:
«Կյանքն ավելի բարոյական դարձնել» նշանակում է, մասնավորապես, հասարակական հարաբերություններն ավելի մարդկային, մարդասիրական դարձնել: