Զինվորին հարվածելու մեջ մեղադրվող մայորի համար բողոքի ակցիա է կազմակերպվել (Video)


18:30 , 2 հուլիս, 2019

Hraparak.am-ը գրում է.

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում։ Սպանդարյան գյուղի բնակիչները մայոր Միհրան Ոսկանյանի գործով արդար դատաքննություն են պահանջում։

Տավուշի ընդհանուր իրավասության դատարանը մայորին մեղավոր է ճանաչել  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 358.1-րդ հոդվածի 1-ի մասով, նրան դատապարտելով ազատազրկման 3 տարի 3 ամիս ժամկետով: 

Նշենք, որ խոսքը Դիլիջանում տեղակայված զորամասի հրամանատարի տեղակալ Միհրան Ոսկանյանի գործի մասին է, ով մեղադրվում է ժամկետային զինծառայող Միքայել Տեր-Մինասյանին հարվածելու, նրա առողջությանը ծանր վնաս պատճառելու, նրա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեջ։

Բողոքի ակցիային ներկա է նաև այս գործով մայորի փաստաբան Հակոբ Ճարոյանը։