Որքան շատ եք դուք գրկում ձեր երեխաներին, այնքան ավելի խելացի են նրանք դառնում


18:45 , 2 հուլիս, 2019

Եթե դուք սիրում եք գրկել, փաթաթվել ձեր երեխաներին, շարունակեք դա անել։ Մի օր նրանք ձեզ շնորհակալություն կհայտնեն դրա համար։

Վերջին հետազոտությունների համաձայն՝ փաթաթվելը՝ որպես ֆիզիկական կապվածության ձև, շատ կարևոր է երեխայի զարգացման համար։

Օհայո նահանգի Ազգային մանկական հիվանդանոցում անցկացված հետազոտությունը ուսումնասիրել է 125 երեխաների։ Նրանք եղել են ինչպես ժամանակին, այնպես էլ ժամանակից շուտ ծնված։

Պարզվել է, որ երեխայի նկատմամբ խնամքն ու նրան գիրկն առնելը ուղեղի ուժեղ ռեակցիա են առաջ բերում և օգնում են երեխաներին ավելի արագ զարգանալ։

Քնքուշ լինելն ու երեխային սիրելը ոչ միայն մարդկային է, այլև օգտակար։

Բժիշկ Նատալի Մետրը, ով այս աշխատանքի գլխավոր հետազոտողն է եղել, բացատրում է դա նրանով, որ այս պարզ գործողությունը հսկայական ազդեցություն է ունենում երեխայի ուղեղի վրա։

Երեխային փաթաթվելու ժամանակ օքսիտոցին հորմոնը, որը պատասխանատու է դրական հույզերի համար, շատ ուժեղ է արտադրվում և օգնում է ամրապնդել մոր և երեխայի միջև կապը։

Գրկելու բացակայությունը կարող է բացասաբար ազդել երեխայի, նրա ինքնավստահության վրա և դժվարացնել այլ մարդկանց հետ կապը։

Ամեն անգամ, երբ դուք ինչ–որ մեկին փաթաթվում եք, դուք ոչ միայն կապվածություն եք ցուցաբերում, այլև բարձրացնում եք օքսիտոցինի մակարդակը և բարելավում եք հոգեկան առողջությունը։