Հայտնի է աշխարհի լավագույն տունը


20:00 , 2 հուլիս, 2019

The Architectural Review ամսագրի կողմից կազմակերպվող ամենամյա AR House 2019 մրցանակաբաշխության ժյուրին աշխարհում լավագույնն է ճանաչել Ճապոնիայի Կուրասիկի քաղաքում գտնվող մասնավոր տունը: Այս մասին հաղորդվում է AR House 2019-ի կայքում:

Տունը մեկհարկանի է և նախագծվել է Տոկիոյի General Design Co բյուրոյի կողմից:

Շինությունը հիմնված է հին տան վրա, որն արդիականացվել է նոր ժամանակի ակտուալ պահանջներին համապատասխանելու համար: Շինությունը զգալի փոփոխություններ է կրել, սակայն հաջողվել է ամբողջովին պահպանել հին տանիքը:

Առաջատարն ընտրվել է 200 նախագծերից, որոնք ստեղծվել են աշխարհի լավագույն ճարտարապետների կողմից: Դրանց թվում են այնպիսի ականավոր ճարտարապետների աշխատանքներ, ինչպիսիք են Տակեշի Հայացուն, Մանթե Կուլան, Բեաթե Հելմեբաքը և բրիտանացի Սթիվեն Թեյլորը:

Դափնեկիրների թվում են Collectif Encore, David Leech Architects, MORQ, AZL Architects և Kochi Architect’s Studio ճարտարապետական բյուրոները: