Armsport.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը կարիերան հավանաբար կշարունակի Պրիմերայի մեկ այլ ակումբում:
«Սևիլիան» մոտ է «Ռեալի» պաշտպանին վարձակալելուն: Ինչպես հաղորդում է AS-ը, «Սեւիլիան» համաձայնության է եկել 22-ամյա ֆուտբոլիստին վարձակալել առանց նրան հետագայում գնելու հնարավորության:
Սերխիո Ռեգիլոնի տեղափոխությամբ անձամբ հետաքրքրված է «Սևիլիայի» գլխավոր մարզիչ Յուլեն Լոպետեգին:
Սպասվում է, որ վարձակալության մասին պաշտոնապես կհայտարարվի հուլիսի 4-ին։