16:13 , 25 հունիս, 2013
Դավիթաշեն 46/3 հասցեում ծառեր են հատում։ Այս մասին eMedia.am–ին ահազանգել է քաղաքացիներից մեկը՝ նշելով, որ արդեն 5 ծառ է հատվել։ Խնդրի առնչությամբ բնակիչները դիմել են ՄԻՊ։ Պաշտպանի աշխատակազմի բաժնի աշխատակիցները մեկնել են դեպքի վայր և արձանագրել, որ արմատախիլ են արվել շուրջ 4-5 ծառ, որոնց մի մասը պտղատու են եղել: Խնդիրը դեռևս գտնվում է գրասենյակի ուսումնասիրության կենտրոնում։ Նշենք նաև, որ վերոնշյալ տարածքում իրականացվում է օրինական շինարարություն: