6 հավելում, որոնք սուրճը էլ ավելի համեղ կդարձնեն. մի խուսափեք նորարարություններից (Photo)


19:30 , 2 հուլիս, 2019

Մի բաժակ սուրճն ինքնին իդեալական է, սակայն երբեմն պետք է նոր բաներ փորձել: 

Ահա տարբեր հավելումներ, որոնք սուրճին հետաքրքիր համ են հաղորդում: Ով գիտի, միգուցե այդ հավելումները այնքան եք հավանում, որ այլևս առանց այդ հավելումների չեք կարողանում սուրճ ըմպել:

Պաղպաղակ

Պաղպաղակով սուրճն այդքան էլ բացառիկ բան չէ, և պաղպաղակը ցանկացած սուրճի մեջ կարող է լինել: Գերմանիայում այն անվանում են Eiskaffee: 

Կակաո

Գաղտնիք չէ, որ սուրճի մեջ շոկոլադ ավելացնելիս այն դառնում է մոկո: 

Պնդուկ

Պնդուկը ոչ միայն շատ համեղ է, այլ նաև պարունակում է վիտամին B և E: Ավելացրեք այն ցանկացած սուրճի մեջ և տեսեք, թե ինչ հրաշալի համ ունի:

Դարչին

Դարչինը շատ հայտնի համեմունք է, որը կարգավորում է շաքարը արյան մեջ: Այն սուրճին հաղորդում է քաղցր համ:

Կարագ 

Կարագով սուրճն ուղղակի հիանալի է: Այսպիսի սուրճը նաև նախաճաշ է համարվում: 

Վանիլային հավելում

Ավելացրեք սուրճի մեջ վանիլ: Այն շատ օգտակար է առողջության համար: