Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի միջև ծագած խնդիրը կքննարկվի. Հարությունյան


13:30 , 2 հուլիս, 2019

Armeniasputnik.am-ը գրում է.

ՀՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարը պարզաբանեց, թե ինչու իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչների բանավեճը հանրության սեփականությունը դարձավ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միշտ վերլուծում է իրադարձություններն ու գործընթացները, և դա է անցած տարվա հաջողության պատճառը։ Լրագրողների հետ զրույցում նման կարիք հայտնեց ՀՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը` մեկնաբանելով կուսակցական ընկեր Սասուն Միքայելյանի խոսքերը։

Վերջինս, հուլիսի 1-ին, խոսելով Աբովյանի քաղաքապետի ընտրության մասին, որի ժամանակ պարտվել էր իշխող կուսակցության թեկնածուն, հայտարարել էր, որ իշխանական կուսակցությունը պետք է դասեր քաղի, այլապես «թավշյա հեղափոխությունը» կդառնա «թավշյա հեռացում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ