ՄՅՈւ-ն խոշոր գումար է առաջարկել Մագուայերի համար


13:20 , 2 հուլիս, 2019

Armsport.am-ը գրում է.

«Լեսթերի» պաշտպան Հարի Մագուայերը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:

Այս մաիսն վստահեցնում է Sky Sports-ը: Ըստ աղբյուրի` «կարմիր սատանաները» տեղափոխության համար առաջարակել են 78 մլն եվրո:26-ամյա անգլիացու համար պայքարում ՄՅՈւ-ն առաջ է անցել «Մանչեսթեր Սիթիից»:

Ավելի վաղ խոսվում էր, որ Մագուայեր տրանսֆերն անձամբ ցանկացել է Ուլա Գունար Սուլշերը:

Նախորդ մրցաշրջանում պաշտպանը «Լեսթերի» կազմում մասնակցել է 32 հանիպման ու դարձել 3 գոլի հեղինակ: