Տ. Համբարձում աբեղա Արաբյանը կարգալույծ է հռչակվել


12:10 , 2 հուլիս, 2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Համբարձում աբեղա Արաբյանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Տնօրինության համար հիմք է ծառայել Համբարձում աբեղայի` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիրը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Սուրեն Արաբյան ավազանի անունով: