«Աստված է բոլորիս դատավորը. ժամանակն իր գնահատականը կտա». Ռոմանոս Պետրոսյանի ակնարկը` Սասուն Միքայելյանին


10:52 , 2 հուլիս, 2019

Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ եւ քո իսկ անցած ուղու, ապա նաեւ իմ նկատմամբ եւ իմ անմնացորդ նվիրումի՝ հանդեպ մեր ընդհանուր գործին։

Դե իսկ հավատարմության մասին՝ առ հեղափոխության նպատակներն ու դրա արժեքները, ես կլռեմ...

Աստված է բոլորիս դատավորը. ժամանակն իր գնահատականը կտա։

Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ինձ համար գոյություն չունեն հեղինակություններ. իմ հավատամքը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ ես կամ եւ մնալու եմ մեր պետականության, օրենքի գերակայության պետության եւ իրավահավասարության հասարակության անխոնջ զինվորը։

Հ.Գ. Լրատվամիջոցների մեր հարգարժան գործընկերներից ներողություն եմ խնդրում հարյուրից ավելի զանգերն անպատասխան թողնելու համար եւ խնդրում եմ երեկվա հետ կապված հարցադրումներ չանել. այլեւս ոչ մի դիտարկում չեմ անելու, միայն գործելու եմ եւ գործելու եմ ինչպես միշտ՝ բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացու։

#ՔՊթիմ
#ԷտալոնայինԿոտայք