«Իրատես». Իշխանության թևերը կտրող Փաշինյանը հազիվ թե կարողանա նաև լեզուները կտրել. հների ու նորերի պայքարը գերատեսչություններում խորանում է


11:10 , 2 հուլիս, 2019

«Իշխանության թևերը կտրող Նիկոլ Փաշինյանը հազիվ թե կարողանա նաև լեզուները «կտրել»։ Իսկ իշխանության ներսի «լեզուներն» արդեն շատ բաներից են բողոքում։

Օրերս գերատեսչությունների որոշ ներկայացուցիչներ իրենց գոհունակությունը հայտնեցին մի քանի լրատվամիջոցների՝ իշխանություններին անխնա քննադատելու համար։ Նրանց սրտով է, որ քննադատության տարափ է տեղում և՛ նոր իշխանությունների քաղաքականության, և՛ կադրային նշանակումների առնչությամբ։

Վերջիններիս նյարդերի վրա ազդում են իշխանափոխության ալիքի վրա նախարարություններ եկած այն կադրերը, որոնք բացարձակապես գործից գլուխ չեն հանում։ Սակայն սա չի խանգարում, որ վերջիներս ամբարտավան լինեն ու փորձառուների վաստակը ոտնատակ տան։
Այլ խոսքով, հների ու նորերի պայքարը գերատեսչություններում խորանում է, առայժմ հաղթում են անտեղյակները՝ հետևում թողնելով փորձառուներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: