«Փաստ». Որոշվել է, 2020 թ. գարնանը հավանաբար սահմանադրական հանրաքվե կանցկացվի


10:50 , 2 հուլիս, 2019

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում քաղաքական որոշում է կայացվել, ըստ որի՝ անցումային արդարադատության և վեթինգի խնդիրները կարգավորելու և օրենսդրական գործիքակազմերը հստակեցնելու հնարավոր բոլոր իրավակարգավորումները հստակեցնելու համար 2020 թվականի գարնանը հնարավոր է անցկացվի սահմանադրական հանրաքվե:

Ի դեպ, հանրաքվեի, թե ԱԺ միջոցով փոփոխություններ կատարելու հարցը վերջնականապես կհստակեցվի միայն այն բանից հետո, երբ պարզվի սահմանադրական փոփոխությունների ողջ շրջանակը: Փոփոխությունների իմաստն այն է, որ իշխանությունների համար ռիսկային համարվող իրավակարգավորումները, որոնք պահանջում են սահմանադրական կանոնակարգում, միանգամից հստակեցվեն: 

Թերթին դեռևս չհաջողվեց պարզել՝ այս փոփոխությունները կանդրադառնա՞ն կառավարման համակարգին, այն է՝ անցում կկատարվի՞ նախագահական համակարգին, թե՞ ոչ, թեպետ դրա մասին արդեն իսկ ակտիվորեն բարձրաձայնվում է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: