Բարսելոնայում հաշվել են կոյուղում առնետների քանակը


02:44 , 2 հուլիս, 2019

Բարսելոնայում զգուշացրել են կրծողներից վարակվելու բարձր վտանգի մասին, քանի որ քաղաքի տակ գտնվող կոյուղու համակարգում ապրում է շուրջ 200 հազար առնետ՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։

Իսպանիայում և Եվրոպայի խոշոր քաղաքներից առաջինում առաջինը դարձած առնետների հաշվումն անցկացվել է ծրագրի շրջանակներում, որի նպատակն է հետազոտել և գնահատել ռիսկերը՝ այդ կրծողների պոպուլյացիայի վերահսկման և դրանց դեմ պայքարելու ռազմավարություն ստեղծելու համար։

Առնետներին հաշվել են հետևյալ կերպ. կոյուղու ցանցի ավելի քան 900 կմ տարածքը բաժանվել է 90 մետրանոց հատվածների, որոնցից յուրաքանչյուրում դրվել է 30 թակարդ՝ աշխատելով 4 գիշեր անընդմեջ:

Յուրաքանչյուր թակարդի մեջ ընկել է միջինում 11.24 առնետ, իսկ դա, հաշվի առնելով կոյուղագծի երկարությունը, կազմում է ավելի քան 106 հազար առնետ: Փորձագետները հստակեցնում են, որ ուսումնասիրությունը կատարվել է մարդկանց համար կոյուղագծերի հասանելի վայրերում, և եթե հաշվի առնվի կոյուղու ցանցի ընդհանուր երկարությունը, ապա Բարսելոնայում առնետների թիվը կգերազանցի 200 հազարը: