05:30 , 2 հուլիս, 2019Հունիսի 20-ից Թբիլիսիում բողոքի ցույցի ցրելու հետևանքով ծանր վնասվածքներ ստացած 46-ամյա Դավիթ Գրիգորյանը մինչև երեկ կոմայի մեջ էր, հայտնում է apsny.ge կայքը: Ընտանիքը երեք օր ապարդյուն փնտրում էր նրան, մինչև զանգահարեց բժիշկը և հայտնեց Գրիգորյանի գտնվելու վայրը: Նրա վիճակը շատ ծանր էր, մահվան եզրին էր, հայտնում է լրատվամիջոցը:
Հարվածից կոտրվել է նրա գանգոսկրը և վնասվել է ուղեղը: Ընտանիքը կասկածում է, որ Գրիգորյանի վիճակի մասին տեղեկությունը թաքցվել է, որ բազմահազարանոց ակցիաների մասնակիցները չիմանան, որ ցուցարարներից մեկի գլխին են կրակել:
Գրիգորյանի ընտանիքին չեն տրամադրում բժշկական թղթաբանությունը, նրանք չգիտեն նաև, թե ինչ փամփուշտով են հատուկ ջոկատայինները կրակել 46-ամյա Դավիթ Գրիգորյանի գլխին:
Կայքը գրում է, որ Հայաստանի դեսպանատունը ևս հետաքրքրվել է Գրիգորյանի առողջությամբ, սակայն դեսպանատանը ճիշտ տեղեկություններ չեն տրամադրել՝ նշելով, որ նա իրեն լավ է զգում: