4 խորհուրդ, որոնք կօգնեն արագ և ամուր քնել


04:08 , 2 հուլիս, 2019

Մարդն իր կյանքի 1/3-ը ծախսում է քնի վրա։ Գաղտնիք չէ, որ ամուր և առողջ քունը կարող է ապահովել բարձր տրամադրություն և գերազանց ինքնազգացողություն ամբողջ օրվա համար։ Սակայն շատ մարդիկ շատ մեծ դժվարությամբ են կարողանում քնել, իսկ ոմանց մոտ էլ անքնությունը խրոնիկական հիվանդություն է։

Գիտնականները նշում են, որ արագ քնելու համար պետք է կիրառել մի քանի պարզ միջոց։ Առաջինը՝ մասնագետները խորհուրդ են տալիս քնելուց առաջ դուրս գալ և կես ժամ քայլել։

Քայլելուց հետո առաջացած թեթև հոգնածությունը կօգնի ավելի արագ քնել և քունն էլ ավելի ամուր դարձնել։ Ձանձրալի և միալար աշխատանքը նույնպես կարող է օգտակար լինել։ Մասնագետները կարծում են, որ երեկոյան գործվածքներ անելը կամ բարդ մաթեմատիկական խնդիրներ լուծելը նույնպես կարող է օգնել շուտ քնելուն։

Ըստ մասնագետների՝ որոշ մարդկանց քնելու համար հարկավոր են հանգստացնող հոտեր։ Այդպիսի հոտերի շարքին են դասվում նարդոսի յուղի հոտը։ Սակայն այսպիսի հոտեր օգտագործելուց առաջ պարզեք՝ ալերգիա ունեք նման բույսերից, թե ոչ։

Բացի այդ՝ քնելուն օգնում է նաև մեկ բաժակ մեղրով կաթը։ Քնելուց առաջ կարող եք նաև օգտագործել բանան կամ չորացրած խուրմա։