«Սուպեր Յանա սթար»․ առաջին լուսանկարները՝ Սարգիս և Մանո Գրիգորյանների դստեր տեսահոլովակի նկարահանումներից (Photo)


00:15 , 2 հուլիս, 2019

Tert.am Life-ը գրում է.

«Սուպեր Յանա սթար»․ այսպես է կոչվում Սարգիս և Մանո Գրիգորյանների կրտսեր դստեր՝ Յանայի նոր երգը, որի հիման վրա երեկ տեսահոլովակ են նկարահանել: Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանմանը և ներկայացնում է բեքսթեյջ լուսանկարներն ու մանրամասները: Փոքրիկ երգչուհին իր նոր տեսահոլովակը լսարանին կներկայացնի մոտ մեկ ամսից:

Յանայի նոր երգը կոչվում է «Սուպեր Յանա սթար», այն պատմում է փոքրիկ աղջկա մասին, որը երազում է երգչուհի դառնալ:

«Առաջին երգից հետո մտածում էինք ՝ ինչ երգ ներկայացնել, որպեսզի Լիդուշիկի հետ զուգերգից հետո Յանան մենակ հանդես գար որպես երգչուհի: Մտածեցի, որ Յանան պետք է լինի իր կերպարի մեջ, իր մասին պատմող երգ լինի: Նա սիրում է պարել, երազում է երգել, հանրությունն ավելի շատ իրեն ճանաչել և սիրել է Ինստագրամից: Այս բոլոր թեմաները ներառված են երգում: Ոճի ընտրությունն անելիս էլ հաշվի առա, թե ինչ են լսում երեխաները՝ սկսած իմ ավագ աղջկանից՝ Էվայից: Հասկացա, որ պետք է ընտրենք թեթև փոփ երգ»,- պատմեց Մանոն:

Նախնական ուսումնասիրություններն անելուց հետո մայրիկը դիմել է Նիկ Էգիբյանին: Վերջինս գրել է երաժշտությունը, Վլադիմիր Պողոսյանն էլ գրել է երգի խոսքերը:

«Օգտագործել ենք նաև sweet մանակունը, որը Յանան կիրառում է սոցցանցերում: Բավականին հետաքրքիր աշխատանք է ստացվել: Տեսահոլովակն էլ բավականին ոճային, վառ ու մանկական է»,- ասաց նա ու հավելեց, որ Յանայի ոճով զբաղվել է Լիլիթ Կետիկյանը, հագուստը կարել է Արփինե Կոշտոյանը:

Մանոն նշեց, որ տեսահոլովակը պարային է, սյուժետային գիծ չունի: «Տեսահոլովակի սցենարը, գաղափարն իմն է: Ռեժիսորն Արմեն Միրզոյանն է, որը նաև «Ա․Կ․Ա․» ֆիլմի ռեժիսորն էր: Տեսահոլովակում Յանան է և 4 պարուհի, փորձել ենք ցույց տալ իր դերասանական շնորհքը, պարը, անհատականությունը»,- ասաց պարուհի մայրիկը:

Դիանան բավականին երկար է նախապատրաստվել տեսահոլովակին և նույնիսկ փոխել է իր պարային ոճը. «Յանան լատինոամերիկյան պարերի է հաճախում, սակայն այս տեսահոլովակում այլ ոճով է ներկայանալու: Հատուկ տեսահոլովակի համար նա նաև անվաչմուշկներ քշել է սովորել, քանի որ անվաչմուշկներով մարզակոշիկներ է հագած»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ