«Չէի սպասում, որ Ռազմիկը նման բան կանի Հարութի հանդեպ»․ պրոդյուսերը՝ Ռազմիկ Ամյանի՝ Ձախ Հարութի համերգին ելույթ չունենալու մասին


18:00 , 1 հուլիս, 2019

Tert.am Life-ը գրում է.

Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է Հարութ Փամբուկչյանի մենահամերգի մասին։ Հրավիրված արտիստների շարքում՝ Արմենչիկի, Արման Հովհաննիսյանի, Լիլիթ Հովհաննիսյանի և Անդիի հետ, համերգի պաստառին կար նաև Ռազմիկ Ամյանի լուսանկարը։  Վերջինս պետք է ելույթ ունենար Լիլիթ Հովհաննիսյանից հետո, սակայն երգչուհու ելույթին հաջորդեց Անդիի կատարումը, քանի որ Ռազմիկ Ամյանը չէր եկել։

Հետնաբեմում Tert.am Life-ն անձնակազմից հետաքրքրվեց՝ Ռազմիկը ելույթ ունենալո՞ւ է, թե՞ ոչ։  Մինչև վերջին րոպեները մեզ փոխանցում էին, որ Ռազմիկը երգելու է, սակայն երգչի ելույթը չկայացավ: Ավելի ուշ մեզ հետ զրույցում համերգի կազմակերպիչ, Yeghoyan Production-ի ղեկավար Խաչիկ Եղոյանն ասաց, որ իրենք Ռազմիկին սպասել են համերգի ամբողջ ընթացքում, անգամ, երբ նրա ելույթին մնացել էին հաշված րոպեներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ