Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիվանդանոցում է


15:25 , 25 հունիս, 2013

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նա հիվանդանոց է տեղափոխվել երեկ գիշեր ստամոքսային խանգարումների և սուր աղիքային նոպաների պատճառով:

Մեզ չհաջողվեց պարզել, թե Տ.Սարգսյանն այժմ ինչ վիճակում է, ինչ բուժումներ է ստանում կամ երբ է դուրս գրվելու: