Արքայադուստր Դիանան կարող էր խաղալ «Թիկնապահը 2» ֆիլմում


16:00 , 1 հուլիս, 2019

Panorama.am-ը գրում է.

Դերասան Քևին Քոսթները հայտարարել է, որ արքայադուստր Դիանան համաձայնվել էր նկարահանվել «Թիկնապահ» ֆիլմի շարունակությունում։ aif.ru-ի հաղորդմամբ, գրել է People-ը։

Քոսթները պատմել է, որ արքայադուստր Դիանան ցանկացել է, որպեսզի նա ֆիլմի համար սյուժե գրի, որում կարող է խաղալ գլխավոր դեր։ Դերասանի խոսքով, երբ նա Լեդի Դիի հետ խոսել է հեռախոսով, նա թեև հուզվում էր, բայց փորձում էր իրեն զսպել։ Արքայադուստր Դիանան հարցրել է դերասանից, թե արդյոք ֆիլմում լինելու է համբույրի տեսարան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ