15:16 , 25 հունիս, 2013
ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ համալսարանի երկու ավագ հաշվապահի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ:
Երևանի պետական համալսարանի ռեկտորից ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված կրթական հաստատության երկու ավագ հաշվապահները, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խախտելով ռեկտորի հրամանի պահանջները, 2010-2012թթ. ընթացքում համալսարանի ուսանողներից կանխիկ գանձել են առանձնապես խոշոր չափերով ուսման վարձավճարներ:
Ըստ ռեկտորի թիվ 188&26 հրամանի՝ 2013թ. հունվարի 1-ից արգելվել է կանխիկ դրամով վճարումների կատարումը, այդ թվում՝ աշխատավարձերի, դրան հավասարեցված վճարների, կրթաթոշակների վճարումը, ուսանողներից ուսման վարձավճարների կանխիկ գանձումը և պահանջվել է դրանք կատարել բանկային փոխանցման միջոցով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ