15:10 , 25 հունիս, 2013Ադրբեջանում թմրանյութ օգտագործողների թիվն ավելացել է: Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Թմրանյութերի դեմ պայքարի ազգային գրասենյակը հրապարակել է իր տարեկան զեկույցը (Ադրբեջանի առողջապահության նախարարության տվյալների հիման վրա), որում նշվում է, որ 2012թ. Ադրբեջանում թմրամոլների թիվը, 2011թ-ի համեմատ, աճել է՝ հասնելով 27 910-ի (26 717-ից):
Կենտրոնի տնօրեն Մազահիր Էֆենդիևը հավելել է, որ վերոհիշյալ թմրամոլներից 21 999-ը հաշվառված են հոգենյարդաբանական կենտրոններում (դիսպանսերներում), 5 911-ն էլ կանխարգելիչ հաշվառման մեջ են:
«Թմրամոլների 17 տոկոսը երիտասարդներ են: Պաշտոնական տվյալների համաձայն՝ թմրամոլների տարքիային ցենզը վերջին 5 տարվա ընթացքում անկում է արձանագրել՝ 30 տարեկանից հասնելով 17-ի: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկրի որոշ շրջաններում, հատկապես հարավում, արձանագրվել են թմրանյութերի օգտագործման դեպքեր 14-15 տարեկան դեռահասների շրջանում, ինչը առանձնակի մտահոգության տեղիք է տալիս»,-նշել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ