Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի ՔԿ նախագահ


14:08 , 1 հուլիս, 2019

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Իգոր Գրիգորյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: 

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նույն օրը նախագահն ստորագրել է հրամանագիր Իգոր Գրիգորյանին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին 6 տարի պաշտոնավարման ժամկետով: