20:30 , 1 հուլիս, 2019Դրուզներն իսլամի շիա ուղղության իսմայիլական աղանդի ուրույն ճյուղավորման հետնորդ արաբներն են։ Նրանց ծագումը մշտապես հետաքրքրել է պատմաբաններին, լեզվաբաններին ու գենետիկներին։ Գրեթե մեկ տասնամյակ շարունակ ճանապարհորդները փորձել են պարզել այս ուժեղ մարդկանց ծագումը և այն, թե ինչպես են նրանք հայտնվել Իսրայելի, Սիրիայի ու Լիբանանի լեռներում։ 1165 թ. հրեա ճանապարհորդ Բենջամին Տուդելան առաջին եվրոպացի գրողներից էր, որը մարդկանց այս խումբը կոչեց դրուզներ։ Այդ ժամանակ վերջիններս հայտնի էին որպես լեռնաբնակներ, և Բենջամինը նրանց կոչել է անվախ մարտիկներ, որոնք կռվում են հրեաների կողմից։ Սակայն նա ևս ի վիճակի չի եղել ներկայացնելու դրուզների ծագումը։ Բազմաթիվ տարիներ շարունակ մարդիկ կարծում են, որ դրուզներն ունեն արաբական, պարսկական կամ արևելյան ծագում։
Սկսած 11-րդ դարի խաչակրաց արշավանքներից՝ դրուզները կրոնում հատուկ դեր են ստանձնել։ 11-րդ դարում նրանք «փակեցին իրենց հավատքը» նոր հավատացյալների դիմաց. ոչ ոք այլևս չէր կարող դրուզ դառնալ։ Դրուզների մեծ մասին կարելի է գտնել Թուրքիայի լեռներում, Հյուսիսային Իրաքում և Հարավային Ամերիկայում, Արարատ լեռան հարևանությամբ։ Ի տարբերություն պաղեստինցիների, բեդուինների ու սիրիացիների, որոնց 36-70%-ը սերում է հին լևանտացիներից, իսրայելյան դրուզները, համաձայն ԴՆԹ անալիզների ադյունքների, ընդամենը 15%-ով ունեն լևանտական ծագում. նրանց ճնշող մեծամասնությունը՝ 80%-ը, հին հայկական ծագում ունի։

Դրուզները հնուց նախընտրում են ապրել բարձրլեռնային շրջաններում, ինչն օգնում է նրանց պահպանել յուրօրինակ սոցիալական կառուցվածքը, ինչպես նաև ապահովել անվտանգություն։ Սակայն ինչո՞ւ են հիմնվել հենց Մերձավոր Արևելքում։ Քանի որ, ինչպես նշվեց, դրուզները շարունակում են պահպանել իրենց հատուկ սոցիալական կառուցվածքը, յուրաքանչյուր խումբ պահպանել է պատմության մի որոշ հատված։ Համաձայն գենետիկ ուսումնասիրությունների արդյունքների՝ դրուզների ԴՆԹ-ի վերջին հիմնական խառնուրդը եղել է տեղի լևանտացիների (սիրիացիներ) հետ 9-րդ դարից մինչև 12-րդ դար։ Այս ժամանակաշրջանը համընկնում է թուրք-սելջուկների կայսրության ընդլայնման հետ մինչև Լևանտ՝ նպատակ ունենալով պայքարել խաչակիրների դեմ 11-րդ դարում։
Դրուզների մերձարևելյան նախնիները հայտնվել են մի շրջանում, որտեղ զարգանում էր գյուղատնտեսությունը։ Զարմանալի չ, որ այդ վայրը նաև Մետաքսի ճանապարհի խաչմերուկն էր, ինչպես նաև Կոստանդնուպոլիս և Անտիոք տանող առևտրային ճամփան։ Հնարավոր է՝ դրուզներն այստեղ հանդիպել են աշքենազյան հրեաներին, որոնք մեծ դեր են ունեցել տարածքային առևտրում։ Դրուզների և աշքենազյան հրեաների գենետիկ համապատասխանության մակարդակը շատ բարձր է, չնայած որ նրանք տարբեր ժողովուրդներից են սերել՝ հայերից ու անատոլիացիներից։ Երբ շատ դարեր անց Պաղեստինում դրուզները կրկին հարևաններ դարձան աշքենազյան հրեաների հետ, նրանցից ոչ ոք չէր հիշում իր մերձարևելյան ծագման մասին, սակայն երկու ժողովուրդներն էլ հարուստ ժառանգություն ստեղծեցին՝ հիմնվելով իրենց հազարամյա փորձի վրա։ Նրանք սկսեցին միասին ընտանիքներ կազմել՝ պահպանելով ԴՆԹ-ն և պատմական ավանդույթները։