ԱԺ-ն քննարկում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը. ուղիղ


12:56 , 1 հուլիս, 2019
Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ևս մեկ արտահերթ նիստ: Օրակարգում մեկ հարց է՝ ԲԴԽ անդամի ընտրություն:

ԱԺ «Իմ քայլը» ԲԴԽ անդամի թեկնածու է առաջարկել Աննա Մարգարյանին: Թեկնածուին ներկայացնում է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Լիլիթ Մակունցից հետաքրքրվեց՝ ի՞նչ սկզբունքով են ընտրել Աննա Մարգարյանին որպես ԲԴԽ անդամի թեկնածու: Լիլիթ Մակունցը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցության իրավաբաններից աշխատանքային խումբ է ձևավորված եղել, կազմել են ԲԴԽ անդամների որոշակի ցանկ, որը մի քանի անգամ ավելի շատ է եղել, քան ԲԴԽ անդամների թիվն է: 

«Բացի այն չափանիշներից, որ անհրաժեշտ են ԲԴԽ անդամի համար, ներգրավվել են անձինք, որոնք մեր սուբյեկտիվ դատողություններով պատրաստ են դատաիրավական բարեփոխումներում գործողություններ իրականացնելու և գտնում են, որ դրա անհրաժեշտությունը կա»,- ասաց Մակունցը: