Armsport.am-ը գրում է.
«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի նկատմամբ:
Daily Star-ի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբը պատրաստ է 100 միլիոն ֆունտ վճարել արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար: «Բարսելոնան» դիտարկում է Լաուտարոյին՝ որպես Լուիս Սուարեսին հավանական փոխարինող:
Ուրուգվայցին 32 տարեկան է:
Լաուտարո Մարտինեսը բավականին լավ տպավորություն է թողնում Կոպա Ամերիկայի ընթացիկ խաղարկությունում: Արգենտինայի հավաքականի՝ կիսաեզրափակիչ դուրս գալու ճանապարհին Լաուտարոն երկու գոլ է խփել:
«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք է բերել «Վալենսիայի» դարպասապահ Նետուին: