Անգլիական բուլդոգը հաղթել է շների սերֆինգի մրցույթում


14:56 , 25 հունիս, 2013

Կալիֆոռնիայում կայացել է շների սերֆինգի ավանդական մրցաշար, որին մասնակցել են ավելի քան 40 «մարզիկներ»: PR Web-ի փոխանցմամբ՝ խոշոր տեսակների շների շարքում մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է Թիլման անունով անգլիական բուլդոգը: 

Հաղթանակի համար պայքարել են նաև փոքր տեսակի շները: Այդ կատեգորիայում առաջին տեղը զբաղեցրել է Էբբի Գերլ անունով ավստրալական կելպին: Անցկացվել են նաև խմբակային մրցումներ:

Չեմպիոն Թիլմանը մարզական մեծ փորձ ունի: Տիրոջ շնորհիվ կենդանին տիրապետում է սկեյթբորդին, սնոուբորդին և սկիմբորդին: Շան ընդունակությունները նրան պարգևել են համացանցային մեծ ժողովրդականություն:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ