Հուլիսի 1-ին Առաջին համաշխարհային պատերազմի շրջանակներում տեղի ունեցավ ամենաարյունահեղ մարտերից մեկը


09:37 , 1 հուլիս, 2019
1916թ. այս օրը՝ հուլիսի 1-ին, պատերազմի արևմտյան ճակատում՝ Սոմ գետի մոտակայքում, սկսվեց հայտնի Սոմի ճակատամարտը: Այն Առաջին համաշխարհային պատերազմի շրջանակներում ամենաարյունահեղ մարտերից էր: Կռվող կողմերը Անգլիայի Ֆրանսիայի զորամիավորումներն էին ընդդեմ գերմանական բանակի: Կողմերի ընդհանուր զոհերի թիվն այս ճակատամարտի հետևանքով կազմում էր ավելի քան 1 միլիոն մարդ: Հատկանշական է, որ այդ ճակատամարտում մարտի դաշտում առաջին անգամ օգտագործվեցին տանկեր: Մինչև նոյեմբեր տևած մարտերի ընթացքում Անտանտի զորքերը կարողացան որոշակի առաւմով ճեղքել գերմանական պաշտպանությունը և խլել նրանցից ռազմավարական նախաձեռնությունը: