14:53 , 25 հունիս, 2013
«ԵՊՀ ռեկտորի կողմից ստացված հաղորդման հիման վրա դատախազությունում հարուցվել է քրեական գործ ԵՊՀ երկու ավագ հաշվապահների նկատմամբ, ովքեր 2010-2012 թթ. ընթացքում ուսանողներից կանխիկ գանձել են առանձնապես խոշոր չափերով ուսման վարձավճարներ, տրամադրել են վարձավճարները վճարելու վերաբերյալ կտրոններ, սակայն այդ գումարները համալսարանի դրամարկղ չեն մուտքագրել` յուրացնելով մի քանի տասնյակ միլիոնների հասնող գումարներ»: Սա հաղորդագրության մոտավոր բովանդակությունը, իսկ հիմա իմ հարցերը: Ո՞ր արջի ականջում էր քնած ԵՊՀ գլխավոր հաշվապահը երկու տարի շարունակ, որ չէր նկատում իր ենթակաների կատարած կեղծարարությունները: Ի՞նչ էր անում ռեկտորը ֆինանսական տարին ամփոփելիս, եթե իհարկե ամեն անգամ որևէ ռեստորան չէր այցելում և կամ 100 տոկոսանոց անտարբերություն չէր ցուցաբերում ֆինանսների նկատմամբ: ԵՊՀ-ում ընդհանրապես ամենամյա ֆինանսական աուդիտի մասին պատկերացում ունե՞ն, թե՞ ոչ: