Ինչու են կասկածի տակ առնում Պարույր Հայրիկյանի վրա կրակելու հանգամանքը


14:41 , 25 հունիս, 2013

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր հանդես եկավ հայտարարությամբ: Նա ասաց, որ 2013թ. հունվարի 31-ին Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձի հետ կապված՝ մամուլում որոշ անձինք այնպես «ձևեցին» սույն քրեական գործը, որ կասկածի տակ առնվեց անգամ Պարույր Հայրիկյանի վրա կրակելու հանգամանքը: «Զավեշտը հասավ այնտեղ, որ մամուլում հրապարակվեցին նյութեր, թե իբր դատաբժիշկը Հայրիկյանի վրա հրազենային վնասվածք չի տեսել: Ոչ միայն կա այդ հրազենային վնասվածքը, այլ նաև հանցագործի գնդակը խրվել, մնացել է Հայրիկյանի մարմնում, որը վիրահատական ճանապարհով է հեռացվել մարմնից»,- ասաց նա:

Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ եթե մեր հասարակությունն ունակ է արժանին մատուցել իր զավակին, ով իր հետ չէ, ապա ի՞նչն է խանգարում նայել կողքը և յուրաքանչյուրի մեջ փորձել տեսնել մարդուն, մարդկայինը: «Եթե հանցագործի գնդակից Հայրիկյանը զոհվեր, վստահ եղեք՝ նա դասվելու էր զոհված հերթական հերոս նահատակների շարքում: Աստված սեր է, իսկ Սերը մեր մեջ պակասել է. փորձեք նայել մեր կողքը, միմյանց, և փորձենք հավատալ և սիրել»:

Նա նշեց, որ հետամուտ են լինելու գործի օբյեկտիվ քննությանը և հանգուցալուծմանը: Մեկ բառով՝ նա բավարար գնահատեց ընթացքը:

Հարցին՝ հայտարարության տեքստը Պարույր Հայրիկյա՞նն էր գրել, քանի որ նրա ոճն է, Լևոն Բաղդասարյանը պատասխանեց, որ Պարույր Հայրիկյանն այս հայտարարությունից նույնիսկ տեղյակ չէ: 

Լևոն Բաղդասարյանը անդրադարձավ նաև Վարդան Սեդրակյանի հաշվեհամարին հարյուր հազար դոլար փոխանցելու հանգամանքին: «2012-ի դեկտեմբերին նա ստացել է հարյուր հազար դոլարի չափով գումար: Մենք այս գումարը ոչ կապում, ոչ էլ չենք կապում գործի հետ»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:

Նա նշեց, որ Հայրիկյանի վերքը կա, նրան վիրահատել են՝ դա փաստ է: Դատական բժիշկն ասում է, որ վերք չի տեսել, լրատվամիջոցներում էլ կասկած էր հայտնվել որ ընդհանրապես կրակոց չի եղել: Լևոն Բաղդասարյանը սա աբսուրդ է համարում, իսկ դատաբժիշկն ասել է, որ ոչ թե չկա, այլ չի տեսել, քանի որ Հայրիկյանի վիրակապը հնարավոր է չի եղել քանդել անհարմարություն չպատճառելու համար: 

Նա անդրադարձավ նաև Վարդան Սեդրակյանի նկատմամբ խափան միջոցը փոխելու Հայրիկյանի միջնորդությանը: Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ կալանք ձևակերպումը ծայրահեղ է, քանի որ կան այլընտրանքային միջոցներ:

գոյությու 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ