Սևծովյան նավատորմի ուժերը հետևում են ամերիկյան ականակրին Սև ծովում


05:30 , 1 հուլիս, 2019

Սևծովյան նավատորմի ուժերը սկսել են հետևել ամերիկյան «Քարնի» ականակրին վերջինիս՝ Սեւ ծով մուտք գործելուց անմիջապես հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնին:

Նշվում է, որ ականակրի գործողությունները վերահսկելու են «Սմետլիվի» պահակային նավը, ինչպես նաև էլեկտրոնային և տեխնիկական միջոցները:

Կենտրոնի տվյալներով՝ «Քարնի» ականակիրը մուտք է գործել Սև ծովի ջրեր հունիսի 29-ին՝ Մոսկվայի ժամանակով 19.20-ին:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Սև ծովում ամերիկյան ականակրի գտնվելու ժամանակը չպետք է գերազանցի 21 օրը:

Համաձայն Միացյալ Նահանգների Վեցերորդ նավատորմի կայքում հրապարակված տեղեկատվության՝ «Քարնին» պետք է մասնակցի Sea Breeze 2019 ռազմածովային վարժանքներին, որոնք կմեկնարկեն հուլիսի 1-ին: