Նուշը 5-10 րոպե թողնում ենք եռացրած ջրի մեջ։

Այնուհետև կեղևահանում ու մանր կտրատում ենք։

Ալյուրն ու շաքարավազը խառնում ենք։

Կարագը հալեցնում ու լցնում ենք ալրային զանգվածի վրա և խառնում ենք։

Ստացվում է փշուրանման զանգված։

Ավելացնում ենք կտրատած նուշն ու խառնում ենք։

Բալը լցնում ենք ձևամանի մեջ, ապա ավելացնում ենք 1 ճ/գ շաքարավազ։

Վրան լցնում ենք խմորի փշրանման զանգվածն ու 20-25 րոպե եփում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

Մատուցում ենք տաք կամ սառը վիճակում։
