Արմավիրի Այգևան գյուղում բերքը «լրիվ ավերվել է»


15:30 , 29 հունիս, 2019

Panorama.am-ը գրում է․

Նախօրեին Արմավիրի մարզի Այգևան գյուղում շուրջ 5 րոպե կարկուտ է տեղացել։ Գյուղացիները մեծ վնասներ են կրել։ Այսօր նրանք հավաքվել էին Արմավիրի մարզպետարանի մոտ՝ պահանջելով հանդիպում մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ։ Panorama.am-ը Այգևանի գյուղապետ Հրաչյա Հովհաննիսյանից տեղեկացավ, որ այգիները, մշակաբույսերը «լրիվ ավերվել են»։

«Գյուղացիների գնահատմամբ, 100 տոկոսով վնասվել է, բայց  վնասված բերքը, որ մնում է, դա իրենք հաշվում են։ Հանդիպում էին ուզում մարզպետի հետ՝ հասկանալու, թե ինչպես է իրենց վնասները  հատուցվելու։ Մարդիկ վարկեր են վերցրել, պետք է վճարեին բերքից ստացած եկամտով, ապրեին»,- ասաց գյուղապետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ