Հունիսի 23-29-ը Արցախի հետ շփման գոտում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ


14:30 , 29 հունիս, 2019
Հունիսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: 

ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: